Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Հաղարջը ժողովրդական բժշկության մեջ

Հաղարջը ժողովրդական բժշկության մեջ

Բոլորս էլ շատ լավ ենք ճանաչում Հաղարջենու թփերը: Դրանք աճում են անտառներում, ինչպես նաեւ՝ որպես շատ օգտակար դեղաբույս, աճեցվում են տնամերձ այգիներում: Հաղարջն իր մեջ պարունակում է ասկորբինաթթու, շաքարներ, խնձորաթթու եւ կիտրոնաթթու, դաբաղանյութեր, պեկտինային նյութեր, B2, B6, D, E, P, K վիտամիններ, ցինկ, մոլիբդեն, կոբալտ, երկաթ եւ յոդ: Տարբերակում են Հաղարջի սեւ եւ կարմիր տեսակներ:

 

Մարդու 1 օրվա վիտամինային պահանջը բավարարելու համար կարելի է ուտել ընդամենը 25գ սեւ Հաղարջ: Գիտական բժշկության մեջ սեւ Հաղարջենու չոր պտուղների ու տերեւների թուրմն օգտագործվում է հիպովիտամինոզի ու ավիտամինոզի, ինչպես նաեւ՝ երիկամների բորբոքման ու սակավարյունության ժամանակ:

 

Հաղարճ կարմիր - Смородина красная - Currant red - med-practic.com - Irina ZayarnukԺողովրդական բժշկության մեջ սեւ Հաղարջենու պտուղների թուրմը տրվում է որպես միզամուղ՝ միզափամփուշտի եւ երիկամային հիվանդությունների միջոց, ինչպես նաեւ մրսածության դեպքում` որպես քրտնամուղ: Այն նաեւ օգտագործվում է որպես բուժամիջոց հոդացավերի ու մաշկային որոշ հիվանդությունների դեպքում: Սեւ Հաղարջենու թարմ պտուղներն օգտակար են նաեւ ընդհանուր թուլության, սրտի ու լյարդի հիվանդությունների, սկլերոզի, արյան բարձր ճնշման կարգավորման համար: Վերջինիս պտուղներից պատրաստած օշարակով մեր տատիկները նույնիսկ բուժել են կապույտ հազը:

 

Հաղարջենու տերեւներից պատրաստված թուրմի ողողումներով կարելի է բուժել բերանի վերքերն ու թարախային գոյացությունները: Իսկ փորձերով պարզվել է, որ Հաղարջի մեջ եղած վիտամինները երկար ժամանակ պահպանվում են նաեւ մուրաբայի, հյութի կոմպոտների շաքարախառնուրդի մեջ: Օրինակ` 6 ամիս անց վիտամինները պահպանվում են 30-60 տոկոս` հյութի մեջ, 45-80 տոկոս` կոմպոտում եւ 50-90 տոկոս` շաքարախառնուրդում: Օրինակ` ավիտամինոզի, մրսածության ու թվարկված շատ հիվանդությունների բուժման համար, որպես քրտնամուղ կամ միզամուղ միջոց, շատ օգտակար է Հաղարջի պտուղների թուրմը, որը պատրաստվում է հետեւյալ կերպ. 2-3 ճաշի գդալ պտուղները 200 մլ ջրի մեջ եփել 10 րոպե, թրմել եւս 1 ժամ ու խմել օրը 3 անգամ` 50-ական գրամից: Իսկ տերեւների ջրային թուրմը կամ ցողունների եփուկը կիրառում են մաշկային հիվանդությունների դեպքում` որպես արտաքին հակաբորբոքային միջոց:

 

Հաղարճ կարմիր - Смородина красная - Currant red - med-practic.com - Irina ZayarnukԵրեխաների դիաթեզին շատ օգտակար է չոր տերեւների եփուկը, ինչպես նաեւ՝ խորհուրդ է տրվում փոքրիկներին լողացնել տերեւների եւ ցողունների եփուկով: Տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում կաղամբի, վարունգի եւ այլ բանջարեղենային թթու դնելիս անպայման օգտագործել Հաղարջի տերեւներ, քանի որ դրանք օգնում են, որպեսզի բանջարեղենը չփափկի, այլ պինդ մնա, ինչպես նաեւ՝ որպես համեմունք:

 

Սեւ Հաղարջենու տերեւներից պատրաստում են շատ բուրավետ թեյ: Պակաս օգտակար չէ նաեւ կարմիր Հաղարջը: Բայց պետք է ասել, որ կարմիր Հաղարջից ավելի շատ պատրաստում են մուրաբաներ, հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, ուտեստներ, քան բուժական թուրմեր: Իհարկե, կարմիր Հաղարջն ավելի օգտակար է ուտել: Այն նպաստում է օրգանիզմից միզաթթվային աղերի հեռացմանը: Օգնում է օրգանիզմից դուրս հանել թունավոր նյութերը` տոքսինները: Հյութը դրականորեն է ազդում սպաստիկ կոլիտի եւ աղիների բորբոքման ժամանակ: Կարմիր Հաղարջի պտուղները նաեւ շատ օգտակար են աթերոսկլերոզի դեպքում: Երեխաների փորկապության դեպքում շատ լավ կօգնի կարմիր Հաղարջի թուրմը: Դրա համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ պտուղները 4 ժամ թրմել 250մլ եռջրի մեջ ու քամել: Հետո օրվա ընթացքում խմել 50-ական գրամ, 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ